ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 17-ին այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարատավարական իրադրությանը, ըստ կատարված բնագծերի փոփոխության` զորքի վերախմբավորման, տեղափոխման և վերաբաշխման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։