Մարդու իրավունքների եվրապական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։ Այս մասին տեղեկացնում է Փաստինֆոն։
Դատարանը միաձայն արձանագրել է, որ չի կարող պատասխանել ՀՀ ՍԴ առաջին երկու հարցերին։
Դրանք են՝
1.արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 8-11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ,
2. եթե՝ ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում,
Դատարանը նշել է, որ չեն կարողացել գտնել ուղիղ կապ՝ հարցերի ու ընթացիկ ներքին դատավարության միջև, որը հարուցվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ենթադրաբար, 2008 թ.-ին սահմանադրական կարգը տապալելու փորձի համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Սահմանադրական դատարանի երրորդ հարցն այն էր, թե կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։
ՄԻԵԴ-ը գտել է, որ այդպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։
Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։
Մանրամասները՝ այստեղ