Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կորոնավիրուսից արագ ապաքինում է մաղթել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանին ուղղված մաղթանքը Տոկաևը տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Արագ ապաքինում եմ մաղթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Համոզված եմ, որ իր բնածին կենսունակությամբ նա կկարողանա հաղթահարել հիվանդությունը և վերադառնալ գործունեության՝ ի շահ բարեկամական Հայաստանի», – գրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։