Լրագրող․ հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Կորոնավիրուսից մահացել է հորեղբորս աղջկա ամուսինը՝ 82 տարեկան, քաղաք Աբովյան: Հորեղբորս աղջիկը՝ 68 տարեկան, ոնց որ հաղթահարում է հիվանդությունը, ճիշտ է, շատ-շատ ծանր է տարել, և երկու օրից տուն կվերադառնա:
Այս ստատուսը գրում եմ բացառապես մեկ նպատակով: Իմ այն ընկերները, ովքեր կասկածում են, որ կա կորոնավիրուս ու հետևաբար, թքած ունեն, և կարող են վարակվել ու վարակել, ՀԱՎԱՏԱՆ, որ կա կորոնավիրուս: