Սիրիահայերին դիմավորում ենք բնակարանների գների բարձրացմամբ (Տեսանյութ)

Սիրիահայերին դիմավորում ենք բնակարանների գների բարձրացմամբ (Տեսանյութ)
Սիրիահայերին դիմավորում ենք բնակարանների գների բարձրացմամբ (Տեսանյութ)

Aravot.am-ը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ է ՀՀ իշխանությունների վարած այն քաղաքականությունը, որի համաձայն ներկայացվում է, թե սիրիահայերի շրջանում խուճապ չկա, այնինչ նրանք՝ սիրիահայերը, խոսում են խուճապային իրավիճակի մասին:

Քաղաքագետը պատասխանեց. «Համայնքը, որ բնակվում է Սիրիայում, դրա անդամները՝ սիրիահայերը, հանդես են գալիս տվյալ երկրի քաղաքացիներ և տվյալ երկրի՝ Սիրիայի, հիմնական գործառույթներից է սեփական երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչներինը»: Քաղաքագետը այդպես էլ հստակ չպատասխանելով մեր բարձրացրած հարցին՝ նկատեց, որ Սիրիայի հայ համայնքը հայկական սփյուռքի խոշոր համայնքներից է, ուստի դրա անվտանգությունը նախևառաջ պետք է մտահոգի նաև Հայաստանին:

Անդրադառնալով սիրիահայերին ՀՀ-ում օժանդակություն ցուցաբերելու խնդրին՝ Ա. Մարկարովը բարձրացրեց նաև նրանց՝ հայ հասարակություն ինտեգրման հարցը: Այս առիթով նկատեցինք, որ հայաստանյան բնակարանների շուկայում արդեն գնաճ է նկատվում, ուստի հետաքրքրվեցինք՝ արդյոք այս կե՞րպ ենք նպաստելու սիրիահայերի ինտեգրմանը: Քաղաքագետը պատասխանեց. «Ինչպես հիշում եք, գնագոյացման գործընթացը պայմանավորված է շուկայական համապատասխան գործառույթներով և պետության դերակատարությունը բավականին քիչ է: Մյուս կողմից՝ կարող է խոսք գնալ այն մասին, որ սիրիահայերին բնակարաններ հատկացվեն պետության կողմից: Այդ հարցերը թերևս լուծվեն սփյուռքի նախարարության աշխատանքների միջոցով: Իսկ այն գործընթացները, որ իրականացվում են շուկայում, պետության միջամտությունից դուրս են»:Կարդալ ավելին