Սյունիքի մարզպետի օգնական է նշանակվել Զարզանդ Նիկողոսյանը

Սյունիքի մարզպետի օգնական է նշանակվել Զարզանդ Նիկողոսյանը
Սյունիքի մարզպետի օգնական է նշանակվել Զարզանդ Նիկողոսյանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարզպետարանի աշխատակազմում կադրային որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ժամանակ մարզպետի տեղակալ նշանակված Աշոտ Մարդյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը եւ տարիներ շարունակ քաղաքաշինության վարչությունը ղեկավարած Արշակ Ուստաբաշյանը: Օրերս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ Վահե Հակոբյանի […]

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարզպետարանի աշխատակազմում կադրային որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ժամանակ մարզպետի տեղակալ նշանակված Աշոտ Մարդյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը եւ տարիներ շարունակ քաղաքաշինության վարչությունը ղեկավարած Արշակ Ուստաբաշյանը:

Օրերս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ Վահե Հակոբյանի օրոք մարզպետի օգնական նշանակված Սյունե Հայրապետյանը: Մեր ունեցած տեղեկություններով` նա իր ցանկությամբ է ազատվել աշխատանքից եւ այս պահին այլ աշխատանքի է անցել:

Ինչպես տեղեկացանք մարզպետի նոր խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանից` մարզպետի նոր օգնական է նշանակվել Զարզանդ Նիկողոսյանը (լուսանկարում): Իսկ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի, քաղաքաշինության վարչության պետի եւ մարզպետի տեղակալի պաշտոնները դեռ շարունակում են թափուր մնալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/09/504666/