Տեղական տուֆով վերանորոգվում են Լոռու մարզի Ջրաշեն համայնքի գլխավոր փողոցի հատվածները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Տեղական տուֆով վերանորոգվում են Լոռու մարզի Ջրաշեն համայնքի գլխավոր փողոցի հատվածները (570 մ):

Ենթակառուցվածքի բարեկարգման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գյուղական այս ճանապարհը տանում է դեպի գյուղի դպրոց, համայնքապետարան և բժշկական ամբուլատորիա:

Անմիջական շահառուների քանակը` 2500բնակիչ:

Սուբվենցիոն այս ծրագիրը մեկնարկել է անցած տարի, կավարտվի մոտ ժամանակներս»:

Տեղական տուֆով վերանորոգվում են Լոռու մարզի Ջրաշեն համայնքի գլխավոր փողոցի հատվածները (570 մ): Ենթակառուցվածքի…

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Tuesday, June 23, 2020