Նորից՝ «ուղղափառներ». Արամ Աբրահամյան

Երբ ընդդիմության ակտիվիստները հավաքվում են դատախազության մոտ եւ բողոքում են Տիգրան Առաքելյանին 6 տարով ազատազրկելու դեմ, դա նորմալ է: Երբ հասարակական ակտիվիստները պահանջում են պատժել «Հարսնաքարի» գործով բոլոր մեղավորներին, դա նույնպես բնականոն երեւույթ է: Ի դեպ, երկու ձեռքով միանում եմ այդ բողոքներին ու պահանջներին: Ես նաեւ կողմ կլինեմ, օրինակ, որ մարդիկ ցույց անեն, եթե հանկարծ որոշվի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհել կամ պայմանական-վաղաժամկետ ազատել, ինչպես որ առաջարկում են որոշ «մարդասեր» համայնքապետեր: Այդ բոլոր դեպքերում քաղաքացիները պահանջներ են դնում պետական մարմինների առջեւ, այսինքն` այն ինստիտուտների, որոնք գոյություն ունեն քաղաքացիների հաշվին եւ կոչված են ծառայելու նրանց շահերին:

Ուրիշ հարց, երբ քաղաքացիների տարբեր խմբեր ցույցեր են անում իրար դեմ` փորձելով իրար վզի փաթաթել սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք հավատալ Աստծուն, կամ որ Աստծուն է պետք հավատալ, նաեւ` ինչպես է պետք սիրել հայրենիքը եւ մարդկանց (նաեւ ֆիզիկապես): Այդ ամենն, իհարկե, կարելի է, պետք է քննարկել, ինչը, մասնավորապես, Հայաստանում արվում է մամուլում, կայքերում եւ սոցիալական ցանցերում, գրեթե չի արվում հեռուստատեսությամբ, բայց ոչ թե այն պատճառով, որ գոյություն ունի գրաքննություն, այլ պարզապես չկա նման քննարկումների սպառողը` ժողովուրդն ամբողջ խելքը տվել է սերիալներին: Բայց հիշյալ ոլորտները մարդկանց անձնական կյանքին, համոզմունքներին եւ տեսակետներին են վերաբերում, եւ այստեղ չեն կարող լինել դատավորներ ու «պահանջատերեր»:Կարդալ ավելին