Բողոքի ցույց Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց

Բողոքի ցույց Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց
Բողոքի ցույց Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց

Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը, որպես հայկական բանակի ընտրյալ սպաներ` 2003 թվականին գործուղվել էին Բուդապեշտ` ՆԱՏՕ-ի` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին մասնակցելու համար: Շուրջ 20 երկրների սպաների շարքում էին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը եւ Անար Ալիեւը: Նրանք ապրում էին ռազմական հանրակացարանում, որտեղ էլ քնած ժամանակ Սաֆարովի կողմից կացնահարվել է հայ սպան` Գուրգեն Մարգարյանը: Ի դեպ`ադրբեջանցու կողմից մահափորձ է եղել նաեւ Հայկ Մակուչյանի նկատմամբ, սակայն այս դեպքում նրան փրկել է լիտվացի հարեւանը: 2006 թվականի ապրիլի 13-ին Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման միջնորդության: Մեկ տարի անց ադրբեջանցիները դիմեցին վերաքննիչ դատարան, բայց որոշումը մնաց անփոփոխ: Չնայած դրան, ադրբեջանցի սպան վերադարձել է Ադրբեջան ու արժանացել ներման:

Իսկ այսօր «Հայազն» երիտասարդական միությունը բողոքի ցույց էր կազմակերպել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Նրանք նախ իրենց դժգոհությունն արտահայտեցին, ապա շարժվեցին դեպի Հունգարիայի հյուպատոսարան: Այստեղ նրանց միացան նաեւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսումնական միությունը, «Ազգ» երիտասարդական գիտամշակութային միությունը: Եկել էին նաեւ մարդիկ, ովքեր դժգոհ էին կատարվածից: Հյուպատոսարանի մոտ նրանք վանկարկում էին` փառք Հայաստանին, մահ ոսոխին, արդարություն, ամոթ Հունգարիային, իսկ «Հայազն» միությունը վառեց Ադրբեջանի դրոշը:Կարդալ ավելին