Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Անանյանին և հայտարարեց ՊԵԿ-ում նոր փոփոխությունների մասին

Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Դավիթ Անանյանին՝ այս ընթացքում կատարված աշխատանքների համար, այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում, հեռավար քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նկատնեք՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր մեկնարկել են 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։

«Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես, ՊԵԿ համակարգում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն և հույս ունենք, որ բովանդակային այն փոփոխությունները, որոնք սկսել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան», -հայտարարեց Փաշինյանը։