Այսօր թեստավորում իրականացնող լաբորատորիան չի աշխատելու. ԱՆ խոսնակ

ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրում է.

«Հարգելի քաղաքացիներ, լրագրողներ

Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։

Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։

Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»։