Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է․ նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով, ում հետ Հայկ Մարությանն ակտիվ շփում է ունեցել»,- նշեց Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ բժիշկների ցուցումով քաղաքապետը կանցնի անհրաժեշտ պրոցեդուրաները, ինչի մասին կտեղեկացնեն։