1829 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 147 դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

Փետրվարի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167568 դեպք, որոնցից 159045-ն` առողջացած, 3107-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4637 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 656323 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 1829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 147 նոր դեպք:

Ունենք 352 առողջացած և մահվան 11 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 779 է: