Մարտունու ԲԿ-ի տարածքում առաջիկա օրերին կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք․ Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսուքյան էջում գրել է․

Մինչև ոմանք, հատկապես որոշ քաղաքական գործիչներ ու ուժեր, ամբաղ-զամբաղ խոսում են (Իրենց վարքագիծը այլ կերպ հնարավոր չէ ներկայացնել), մենք լայնածավալ աշխատանքներ ենք անում։

Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք:

Նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչեւ 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը իրականացվելու է տեղի մասնագետների ուժերով:

Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում նաեւ Արցախի եւ այլ մարզերի բնակիչների:

Հ.Գ.֊Ժողովուրդ ջան, դուք առողջ եղե’ք, իսկ իրենց այլևս ոչինչ չի փրկի։

Հ.Գ.֊Միակ ՀԱԿԱ բանը, որ աշնանը կլինի, շատ֊շատ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԸ հայտնաբերվի… Հակահեղափոխություն չի լինելու…

Մինչև ոմանք, հատկապես որոշ քաղաքական գործիչներ ու ուժեր, ամբաղ-զամբաղ խոսում են (Իրենց վարքագիծը այլ կերպ հնարավոր չէ…

Gepostet von Gnel Sanosyan am Dienstag, 9. Juni 2020