Լեւոնական ընդդիմությունը մահացել է, իսկ «Ժառանգությունն» ու «Դաշնակցությունը» լուսանցքում են

Լեւոնական ընդդիմությունը մահացել է, իսկ «Ժառանգությունն» ու «Դաշնակցությունը» լուսանցքում են
Լեւոնական ընդդիմությունը մահացել է, իսկ «Ժառանգությունն» ու «Դաշնակցությունը» լուսանցքում են

Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ` առաջիկա նախագահական ընտրություններում պայքարն ընթանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ թեկնածուի միջեւ: «Լեւոնական ընդդիմությունը մահացած է: Նա վաղուց էր մահացել, ուղղակի դրա մասին քչերը գիտեին, հիմա բոլորը ակնհայտ տեսնում են: Մյուս ընդդիմության ձեւաչափերը, որ երբեւիցէ գոյություն են ունեցել՝ Դաշնակցություն, «Ժառանգություն», դրանք չկան, համարյա լուսանցքային վիճակում են: Հետեւաբար շարունակվում է նույն երեւույթը, որ Հայաստանի գործող իշխանությանը ձեռնոց է նետում միայն երեկվա իշխանությունը, որովհետեւ միայն նա ունի դրա ֆինանսական ռեսուրսները եւ ինչ-որ կազմակերպչական կապեր է պահել վերնախավային շերտերում, բիզնես շրջանակներում: 2-րդ տեղի թեկնածուին Ռոբերտ Քոչարյանն է որոշելու, կարող է անձամբ առաջադրվի, հնարավոր է Օսկանյանին կամ Ծառուկյանին առաջադրի կամ էլ այլ թեկնածու»,- Aravot.am-ին ասաց պարոն Աղայանը:

Կարդալ ավելին