Ճամբարակ համայնքում այս տարի բերքի տակ է 950 հեկտար ցանքատարածություն

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում արդեն ավարտվել է գարնանացանը, ինչի արդյունքում այս տարի բերքի տակ է 950 հեկտար ցանքատարածություն:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, 153 հեկտար կազմել են աշնանացան ցորենի, 134 հեկտար՝ գարնանացան գարու, 42 հեկտար՝ գարնանացան ցորենի, 55 հեկտար՝ հնդկաձավարի, 3 հեկտար՝ եգիպտացորենի, 30 հեկտար՝ ոլոռի, 25 հեկտար՝ սիսեռի, 5 հեկտար՝ լոբու, 240 հեկտար՝ կարտոֆիլի, 227 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 36 հեկտար՝ բանջարբոստանային մշակաբույսերի՝ լոլիկի, տաքդեղի, սեղանի ճակնդեղի, սոխի, սխտորի, գազարի, կանաչ լոբու եւ ոլոռի, վարունգի  ցանքերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։