Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան. Թորոսյան


Հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցույց տալու ՀՀ առողջապահական համակարգին:

«Արտերկրից բժշկական անձնակազմերի պլանավորված այցեր ունենք: Ֆրանսիայից ունենք 10 բժշկի այց վաղը հատուկ չվերթով: Լիտվայի բժիշկները մյուս շաբաթ կայցելեն: Կան նաև Ռուսաստանից ցանկություն հայտնած բժիշկներ մոտ 50 հոգի, որոնք ամենայն հավանականությամբ կայցելեն ու տեղում կաշխատեն մի քանի շաբաթ»,- նշեց նախարարը: