«Ո՞ւր է «Ժառանգությանը» մեղադրելու հիմքը»

«Ո՞ւր է «Ժառանգությանը» մեղադրելու հիմքը»
«Ո՞ւր է «Ժառանգությանը» մեղադրելու հիմքը»

Այն ամենից հետո, ինչ որ վերջին օրերին տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցությունում, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ հանրության մոտ չեն կարող թերահավատություն առաջացնել կուսակցության նկատմամբ: «Ժառանգությունը» ցույց է տվել, թե միայնակ ինչպիսի պատգամավորներ է ունեցել խորհրդարանում:

«Ժառանգությունը» բացառապես իր կազմով եւ թիմով դրական գնահատականի է արժանանում հասարակության մոտ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա: Մեր զրուցակիցը խնդիր չի տեսնում նաեւ այսքանից հետո սեփական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու համար: «Ես չեմ կարող մերժել, այս ամենը որոշակի հարվածներ տալիս է, բայց ընդհանուր առմամբ՝ այս պահին ես միայն «Ժառանգության» թեկնածուին եմ տեսնում, որը կարող է հիմք դնել երկրում արմատական բարեփոխումների»,- ասում է պարոն Մարտիրոսյանը, ով այդ թեկնածուի դերում, բնականաբար, տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանին: «Նույնիսկ այս պարագայում մենք ցույց տվեցինք, որ կարող ենք մեր ամբիցիաները կողմ դնել, համախմբման գործընթաց սկսել. անկախ նրանից, թե ի՞նչ պարտավորություններ կային եւ որքանո՞վ դրանք հարգվեցին` մենք մեր զիջումների ծավալն իրացրեցինք եւ գնացինք համագործակցության: Հույս ունեմ, որ հասարակական սեկտորի հետ կապված խնդիրներ չեն ծագի: Թեւան Պողոսյանը միանշանակ դիրքորոշում ցուցադրեց, եւ հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասաց մեր զրուցակիցը: Արմեն Մարտիրոսյանը նաեւ այն կարծիքին է, որ «Ազատ դեմոկրատների» հետ հարաբերությունների այս հստակեցումը կվերականգնի «Ժառանգության» այն ընտրողներին, որոնց, ըստ որոշ վերլուծությունների, կորցրել էր կուսակցությունը հենց միասնական ցուցակի պատճառով: Կարդալ ավելին