Նարեկ Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց բժշկական հետազոտություն անցնելու համար

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը տեղափոխել է հիվանդանոց՝ բժշկական հետազոտություն անցնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպան Արթուր Պիվազյանը։

«Նարեկ Սարգսյանը ունի առողջական խնդիր, բժիշկը այցելելէր նրան, դեղեր էր նշանակել, որոշակի ցուցումներ էր տվել, որ համապատասխան հետազոտություն անցնի։ Ցուցումների հիման վրա քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանին տարել են հիվանդանոց, նշանակված հետազոտությունները անցել է, այնուհետև վերադարձել է քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Պիվազյանը։

Պաշտպանը նշեց, որ հետազոտության պատասխանը դեռ չեն ստացել և ստանալուց հետո հետագա քայլերը պարզ կլինեն։