Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը․ Սպասվում է, որ քննարկվելու է Ծառուկյանի վերաբերյալ միջնորդությունները․ Ուղիղ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նստաշրջանը։ ԱԺ խորհուրդը երեկ հաստատել էր օրակարգը, որի հարցերից մեկը ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդություններն են։ Ըստ այդմ, դատախազը խորհրդարանին առաջարկում է զրկել անձեռնմխելիությունից Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։