«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշման մեջ մենք արձանագրել եք, որ կա քաղաքական հսկողություն այս գործի նկատմամբ: «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք: Մենք չենք մասնակցելու սրան»,- ասաց Մարուքյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու միջնորդությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։