Հուշարձանների և զբոսաշրջային երթուղիների մաքրման արշավ՝ Կոտայքի մարզում

ՀՀ «Հուշարձանների և զբոսաշրջային երթուղիների մաքրման» արշավի շրջանակում Կոտայքի մարզում իրականացվել են հուշարձանների և զբոսաշրջային վայրերի մաքրման աշխատանքներ, տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից:

Աշխատանքների արդյունքում մաքրվել են Չարենցի կամար հուշարձանը և հարակից տարածքը, Առինջի պատմական գերեզմանոցը՝ Հայաստանի ամենաարվեստային խաչքարադաշտը, Գառնիի Ազատ գետի ավազանում գտնվող Քարերի սիմֆոնիա հուշարձանը և բացօթյա հանգստյան գոտի Գետարգելում:

Նախագիծն իրականացվում է Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի կողմից՝ Աջակցություն Հայաստանին նախաձեռնության (ASI) /ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) ֆինանսավորմամբ «Մի բան անենք»/ “Let’s do something” արշավի շրջանակներում և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2648906718764667&id=2059437317711613