Կորոնավիրուսի դեմ պայքարին միանում է ևս մի քանի բժշկական կենտրոն

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նորաստեղծ համակարգին կմիանա ևս մի քանի բժշկական հաստատություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Վաղը և մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարի այս նորաստեղծ համակարգին ևս մի քանի բժշկական հաստատություն կմիանա՝ իրենց մահճակալներով, նաև՝ ռեանիմացիոն մահճակալներով: Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն է շահագործված: Արմենիա բժշկական կենտրոնը կմիանա հունիսի 24-ին՝ 50 մահճակալով և 8 վերակենդանացման մահճակալով»,-ասաց Թորոսյանն ու նշեց, որ գործընթացը դանդաղում էր հիմնականում թթվածնային համակարգերի մատակարարումների հետ կապված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։