ԼՀԿ-ն Քոչարյանի պաշտպաններին հորդորում է հարցը չքաղաքականացնել. ԼՀԿ-ն ՍԴ կդիմի գործը քննելուց հետո

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները վստահեցնում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, անկախ պաշտպանների դիմումը հետ վերցնելու հանգամանքից, ՍԴ-ում քննվելու է, հետևաբար ԼՀԿ-ն մնում է իր դիրքորոշմանը՝ ՍԴ դիմելու որոշմանը կմիանան միայն Քոչարյանի գործի քննությունից հետո՝ այն էլ նոր դիմումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Լսեցինք հայտարարությունը, իմ լավ բարեկամներ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում, բայց չպատասխանեցին այն հարցին, թե ինչ կապ ունի իրենց հետ վերցնելը այդ գործը ՍԴ-ում քննելու հետ: Այդ գործը քննվելու է, որովհետև դատարանն էլ է այդ նույն հարցով դիմել: Եվ Սահմանադրական դատարանը դատարանի և պաշտպանական կողմի դիմումի հիման վրա էր քննության օր նշանակել»,-ասաց Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք որոշել են ՍԴ դիմել Քոչարյանի գործի քննությունից հետո, որպեսզի իրավական գործընթացի վրա որևէ ազդեցություն չլինի և որևէ քաղաքական ուժ՝ լինի այսօրվա քաղաքական իշխանությունը, թե նախորդ ռեժիմի քաղաքական իշխանության ներկայացուցիչները կամ նրանց հետևորդները, իրենց կողմից հակասահմանադրականության վիճարկման գործընթացի վրա որևէ քաղաքական կոմպոնենտով ազդեցություն չունենան, չստվերեն իրավական գործընթացը քաղաքական կոմպոնենտով: ԼՀԿ-ն գտնում է, որ սամանադրականության վիճարկման գործը մաքուր իրավական գործընթաց է, և որևէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաղաքական նպատակներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։