Ճգնաժամը հաղթահարել ենք, մնացել է հետեւանքը` աղքատությունը

Ճգնաժամը հաղթահարել ենք, մնացել է հետեւանքը` աղքատությունը
Ճգնաժամը հաղթահարել ենք, մնացել է հետեւանքը` աղքատությունը

«Մենք ճգնաժամը հաղթահարել ենք, բայց ոչ նրա հետեւանքները»,-այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախարարի` աղքատության մասին հրապարակած այն տվյալի առնչությամբ, որը վկայում է, թե աղքատությունը մեր երկրում ճգնաժամից հետո աճել է` դառնալով 34 %, լրագրողները կատակեցին` աղքատության աճն էլ ճգնաժամի հետեւանքն է:

Պարոն Գաբրիելյանը քիչ հավանական համարեց, բայցեւ չբացառեց ճգնաժամի 2-րդ ալիքի հարվածը: Ըստ նրա, ներկայումս միջազգային փորձագետների հետ խորհրդակցում են, հնարավոր 2-րդ ալիքին ավելի հեշտ դիմակայելու համար: Կարդալ ավելին