Արտագաղթի ու ինքնասպանության միջև

Արտագաղթի ու ինքնասպանության միջև
Արտագաղթի ու ինքնասպանության միջև

Մինչ Հայաստանում փորձ է արվում հասարակական ակտիվի և քաղաքական ֆիկտիվի մակարդակում քննարկել` բոյկո՞տ, թե՞ մասնակցություն դիլեման, Հայաստանի հասարակությունը շարունակում է տառապել իր կյանքով: Իսկ այդ կյանքն իսկապես տառապանք է` բառի բուն իմաստով: Դրա մասին են վկայում արտագաղթի նոր, զանգվածային ալիքը, նաև` իրար հաջորդող ինքնասպանությունները:

Այն, որ արտագաղթն ու ինքնասպանությունները վիճակագրությամբ չեն փոխվում` առաջինը չի դառնում եզակի, իսկ երկրորդը` զանգվածային երևույթ, դեռ չի նշանակում, որ իրավիճակը բարվոք է կամ չի հասել ողբերգականին: Դիլեմայի հանգուցալուծում փնտրող ակտիվն ու ֆիկտիվը ըստ էության չեն մտածում այս մասին, որովհետև մտածելու պարագայում պետք է ոչ թե հանգուցալուծում փնտրեն դիլեմայի շուրջ, այլ պարզապես գնան ու խորհրդակցեն այն մարդկանց հետ, որոնք այսօր հանգուցալուծում են փնտրում արտագաղթի և ինքնասպանության միջև: Նստեն ու խորհրդակցեն, և այդ մարդիկ թերևս ամենից դիպուկը կասեն ակտիվին ու ֆիկտիվին, թե ինչ է պետք անել, թե ինչ են սպասում նրանցից: Կամ էլ կասեն, որ ոչինչ չեն սպասում և իզուր էներգիա թող չծախսեն ինչ-որ ելքեր, հանգուցալուծումներ գտնելու շուրջ` բոյկո՞տ, թե՞ մասնակցություն թեմայով, այլ թող իրենց պես մտորեն արտագաղթի կամ ինքնասպանության շուրջ: Կարդալ ավելին