COVID-19. Թուրքիայում վարակվածների թիվը հասնում է 200 հազարի. Թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 620 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 514 հազարը: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 826 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 729 հազար 848 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 130 հազար 134 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 408 հազար 485-ի, մահերինը՝ 59 հազար 656-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 654 հազար 405 մարդ:

Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 556 նոր դեպք, ինչը բավական ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 9 հազար 536 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 587 հազար 092-ի, մահերինը՝ 17 հազար 417-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 312 հազար 654 է: Մահացածների թիվը կազմում է 43 հազար 730: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 296 հազար 351 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 355: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 285 հազար 213-ի, մահերինը՝ 9 հազար 677-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 279 հազար 393 է, մահերինը՝ 5 հազար 688: Իտալիայում առկա է 240 հազար 578 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 767: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 230 հազար 211 է, մահերինը՝ 10 հազար 958:

Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 14-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 199 հազար 906 է, մահերինը՝ 5 հազար 131:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 3-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 534, որից ապաքինվել է 78 հազար 479-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 931-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 194 հազար 225 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 96 հազար 088, մահերինը՝ 113: Եգիպտոսում առկա է 68 հազար 311 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 953 մարդ: Իրաքը վարակվածների թվով շրջանցել է ԱՄԷ-ին: Իրաքում հաստատված դեպքերի թիվը կազմում է 49 հազար 109, մահերինը՝ 1943: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 48 հազար 667 է, մահացածներինը՝ 315: Հաջորդում է Քուվեյթը, որտեղ վարակվածների թիվը շուրջ 47 հազար է, մահացածներինը հասել է 358-ի: Լիբանանում կա 1778 վարակի հաստատված դեպք:

Մահացության ցուցանիշը կազմում է 34: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 279-ի: Մահացել է 9 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: