ՀԱԿ անդամի «սխալ հարցը» Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին

ՀԱԿ անդամի «սխալ հարցը» Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին
ՀԱԿ անդամի «սխալ հարցը» Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին

Նախագահի թեկնածուն ստիպված էր բացատրություններ տալ, թե ինչու շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ Մարտի 1-ից հետո:

Այսօր Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավից հետո անակնկալ մի հարց տվեց նրան՝ ինչո՞ւ գնացիք շնորհավորելու Սերժ Սարգսյանին՝ Մարտի 1-ից հետո: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Շատ լավ հարց է, բայց սխալ հարց է: Սա ցույց է տալիս, որ ապատեղեկատվություն կա: Ես հարգում եմ նախագահական ինստիտուտը: Ես ընդդիմադիր եղել եմ 3 նախագահներին էլ՝ համարելով, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը եղել է մեկը մյուսի շարունակությունը: Նախ «Ժառանգության» պատգամավորներն էին, որ Մարտի 1-ին կանգնած էին ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ՝ փրկելով թե՛ ոստիկանի, թե՛ քաղաքացու կյանքը: Իսկ ես վերադարձա Պետերբուրգից, այցելեցի վիրավորներին, քաղբանտարկյալներին: Իսկ այդ օրը ես սեւազգեստ որոշեցի ոչ թե անիծել, այլ մեր սուգը, մեր ցավը, մեր տառապանքը մտցնել այդ պաշտոնական դահլիճ»: Կարդալ ավելին