Մահացած տատիկից գումար գողացած ենթադրյալ անձը բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ․ Պարզաբանում

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։

Ինչ վերաբերում է հարազատների այն պնդմանը՝ տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելուն և գումար գողանալուն, ապա նշենք, որ տեղեկացվել ենք դրա մասին հարազատներից՝ նախքան մամուլում այն հանրայնացնելը։

Այսօր օրենսդրությամբ սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։

Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։

Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն։

‼️‼️‼️ ՀԱՐԳԵԼԻ ԼՐԱԳՐՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ Սուրբ…

Posted by Tsovinar Khachatryan on Thursday, July 2, 2020