Յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծովային թռչուն ու կենդանի է սատկում մեր բոլորիս տներից գոյացած պլաստիկե իրերի պատճառով. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է։ Մի ապրանքը փաթեթավորվում է մի քանի անգամ՝ նախ կշռելուց, հետո՝ դրամարկղի մոտ։

Յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծովային թռչուն ու կենդանի է սատկում մեր բոլորիս տներից գոյացած պլաստիկե իրերի պատճառով։

Ամեն տարի այնքան պլաստիկ է նետվում, որ կբավականացներ մեր մոլորակը չորս անգամ ծածկելու համար»:

Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է։ Մի ապրանքը փաթեթավորվում է մի քանի անգամ՝ նախ…

Posted by Anna Hakobyan on Tuesday, July 7, 2020