Հանձնաժողովը եզրակացրել է ուժը կորցրած ճանաչել «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան

Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և
խաղատների լիցենզավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստի արդյունքում կայացրել է եզրակացություն, ըստ որի` «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիան պետք է ուժը կորցրած ճանաչվի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից: 

Եզրակացությունը կայացվել է հանձնաժողովի հուլիսի 8-ի նիստի արդյունքում: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար որպես հիմանվորում է նշվում, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար 2020 թվականի երրրորդ
եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը: 

«Շանգրի Լա» խաղատունը շահագործողը «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն է:

Սակայն լիցենզիայից զրկելու համար դեռ անհրաժեշտ է Ֆինանսների նախարարի հաստատումը: