Վթարի հետևանքով Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-սահման ճանապարհի հատվածում կողաշրջվել է բեռնատար

Վթարի հետևանքով Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի կմ 363+700 հատվածը միակողմանի փակ է։

Մ2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 363+700 հատվածում կողաշրջվել է բեռնատար մեքենա։ Վթարի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։