Մարտի 1-ի բացահայտումը

Մարտի 1-ի բացահայտումը
Մարտի 1-ի բացահայտումը

5 տարի է անցել այս ողբերգությունից, երբ 2008-ի նախագահի ընտրությունից հետո Երեւանի կենտրոնում սպանվեց 8 քաղաքացիական անձ եւ երկու զինվորական: Այս ընթացքում փորձեր արվեցին «փակել մարտի 1-ի էջը» թե տեղական, թե միջազգային մակարդակով: Կատարվեց հետաքննություն, եղան հանձնաժողովներ, զեկույցներ, եւ այլն:

Հայաստանում, սակայն, ոչ ոք դրանց չի հավատում: Որովհետեւ այդ ամենի հետեւում տեսնում է ավելի շատ «քաղաքական շահեր», քան իրական բացահայտում: Եւ իսկապես, թե մարտի 1-ի, թե ավելի վաղ տեղի ունեցած ողբերգությունների պարագայում հանրությունն ականատես է եղել ոչ այնքան բացահայտմանն ուղղված քայլերի, որքան դրանք քաղաքական տարբեր խմբավորումների կողմից սեփական նպատակներին ծառայեցնելու, հաշիվներ մաքրելու միտումների:

Մյուս կողմից, ինչպես շատերն են նշում, նման մասշտաբի ողբերգությունները չեն բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դարձել ինքնիշխան եւ ուժեղ պետություն: Ըստ ամենայնի, այստեղ ակնարկ կա արտաքին շահագրգիռ ուժերի կողմը, որոնք պայքարում են Հայաստանում սեփական դիրքերի համար: Սա բնական է, քանի որ Հայաստանը մեծ կարեւորություն է ներկայացնում աշխարհքաղաքական գործընթացներում, եւ արտաքին շահագրգիռ կողմերը լայնորեն ներգրավված են Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով