«Հայկական աշխարհի» միլիարդներն ու հիվանդ մանուկները

«Հայկական աշխարհի» միլիարդներն ու հիվանդ մանուկները
«Հայկական աշխարհի» միլիարդներն ու հիվանդ մանուկները

Հեղինակավոր Ֆորբս ամսագրի վարկանիշային ցանկում, որում աշխարհի միլիարդատերերն են, կա հինգ հայ: Հայերից առաջինը Սամվել Կարապետյանն է՝ Տաշիր գրուպի, մյուսը Քըրք Քըրքորյանն է, հետո Դանիիլ Խաչատուրովը եւ Սարկիսով եղբայրները: Այդ հինգ միլիարդատերերից չորսը Ռուսաստանից են եւ միայն Քըրքորյանն է, որ ԱՄՆ-ում է:
Հայաստանից որեւէ միլիարդատեր չկա, թեեւ հայկական մամուլի տարբեր տեղեկությունների համաձայն, Հայաստանում կան մարդիկ, որ միլիարդներ ունեն:

Թե ինչքան է հայ միլիոնատերերի կամ մուլտիմիլիոնատերերի թիվը, դժվար է ասել: Բայց շատ կլինի: Օրինակ, եթե անգամ Հայաստանի վարչապետի համեստ պաշտոնը զբաղեցնող ոչ պակաս համեստ Տիգրան Սարգսյանի ունեցվածքն է հասնում կամ անցնում միլիոնից, ապա կարելի է պատկերացնել, թե ինչեր ունեն առավել անհամեստ պաշտոնյաներն ու օլիգարխները:

Լավ է, որ «հայկական աշխարհը» հարուստ է: Այդ աշխարհի հարուստները տարբեր բարեգործական եւ նաեւ ներդրումային ծրագրեր են իրականացնում ի բարօրություն հայաստանցիների եւ ի շահ Հայաստանի պետության: Հայաստանում ռեստորաններ, տոնավաճառներ, հյուրանոցներ, ժամանցի այլ վայրեր, պատահում է նաեւ ժամանակակից արտադրություն են հիմնում, իրականացնում են բարեգործական տարբեր ակցիաներ, Նոր Տարուն նվերներ են բաժանում բոլոր փոքրիկներին անխտիր եւ երբեմն այնպիսի ինքնամոռաց խանդավառության մեջ են ընկնում, որ քիչ է մնում նույնիսկ նվերներին էլ նվեր բաժանեն:

Հայաստանյան լրահոսին հետեւողները պարբերաբար ականատես կլինեն տարբեր հայտարարությունների՝ մահացու հիվանդ երեխաների օգնության մասին, որոնց ծնողները հանուն երեխայի առողջության վաճառում են գրեթե ամեն ինչ, նաեւ մարդկանց են դիմում հանգանակության համար: Այդ երեխաների ճնշող մեծամասնության համար անհրաժեշտ բուժումը հնարավոր է արտասահմանյան բուժհաստատություններում, որտեղ բուժման կուրսերը երբեմն չափվում է մի քանի տասնյակ հազար եվրոներով: Կարդալ ավելին