Տեղի է ունեցել Էդվարդ Ասրյանի և Վալերի Գերասիմովի հանդիպումը

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 26-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը:

Վալերի Գերասիմովը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում արձանագրված զարգացումները և այս պահին տիրող իրադրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: