Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է

Տեխնիկական հարցերով պայմանավորված` Արմենիա ավիաընկերության կողմից նախատեսվող հուլիսի 15-ի Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է։ Այս մասին տեղեղեկացնում են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից։

«Արմենիա ավիաընկերության կողմից հավելյալ տեղեկատվության պարագայում դեսպանությունը կտեղեկացնի լրացուցիչ։ Այլ մանրամասների հետ կապված խնդրում ենք կապ հաստատել Արմենիա ավիաընկերության հետ հետևյալ հեռախոսահամարով +374 11 747777»,- նշվում է հաղորդագրությունում: