Gazeta.ru-ն հայկական կողմի 5 վիրավորներին ներկայացրել է որպես զոհ․ Fip.am

Ռուսական Gazeta.ru կայքը հուլիսի 13-ին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրվա տեղի ունեցած բախումներին, գրել է, որ հայկական կողմից հինգ անձ է զոհվել՝ երեք զինվորական և երկու ոստիկան։

Հոդվածագիրը, որպես տեղեկատվության աղբյուր, նշում է РИА «Новости»-ն, որն էլ, իր հերթին, հղում է անում երկու երկրների պաշտպանության նախարարություններին։

Սակայն РИА «Новости»-ում այդպիսի տեղեկատվություն չկա, և նմանատիպ բովանդակությամբ հոդվածում նշվում է միայն հինգ վիրավորների մասին։ 

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հայտարարեց, որ Gazeta.ru-ի լուրը չի համապատասխանում իրականությանը և հայկական կողմը կորուստներ չունի։

Ստեփանյանի խոսքով՝ հավանաբար շփոթություն է տեղի ունեցել, և Gazeta.ru-ն վիրավորներին ներկայացրել է որպես զոհեր։ 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին կա 5 վիրավոր, որոնց վնասվածքները լուրջ չեն և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 

Աղբյուրը՝ https://fip.am/