Ջերմուկի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ու Ջերմուկի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Կեչուտ թաղամասից ոստիկանություն բերման են ենթարկել երկու տղամարդկանց՝ իրենց վարած «Օպելով» հանդերձ։

Մեքենայի զննության ընթացքում Մալիշկա գյուղի 27-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել ծալովի փականով դանակ, ապակյա գլանակի մեջ լցված սուր, յուրահատուկ հոտով զանգված և թղթի մեջ փաթեթավորված մարիխուանային նմանվող զանգված։

Ըստ 27-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է, պահել է օգտագործելու համար։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։