Մինչ այսօր վիրավորվել է 36 մարդ, որոնցից մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել

«Մինչ այսօր վիրավորվել է 36 մարդ, որոնցից մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել:

Զինվորներն արագ վերադարձել են շարք: 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր»,- այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։