Փաշինյանը Լուկաշենկոյին ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը

Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը, անդրադարձան կորոնավիրուսի դեմ ծավալած պայքարի ուղղությամբ երկու երկրների փորձին, մտքեր փոխանակեցին տնտեսական համագործակցության վերաբերյալ: Այս մաիսն տեղեկացնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։