Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց, այդ թվում՝ երեխաների տարհանում չի իրականացվում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար: Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի:
Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքաչյուր երեխայի և բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին:
Եվս մեկ անգամ խնդրում եմ բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել մեզ հետ: