Խարդախության համար հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմնին

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Կումայրիի բաժին է ներկայացել 34-ամյա Արմեն Բ.-ն, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Արմեն Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։