Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Հայ-եգիպտական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը շարունակաբար ընդլայնելու և բովանդակային առումով հարստացնելու խնդիրը մշտա­պես գտնվում է Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Համոզված ենք, որ դրա համար առկա է հսկայական ներուժ, որի արդյունավետ օգտագործումը նոր հնա­րավորություններ կբացահայտի մեր երկու բարեկամ երկրների առավել մերձեցման և փոխշահավետ համագործակցության զարգացման համար։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և նոր կորոնավիրուսի համավա­րակի առաջացրած մարտահրավերների շուտափույթ հաղթահարում»։