Շուրջ 30 տարի տևած դադարից հետո Արևիկ համայնքը մինչև տարեվերջ մանկապարտեզ կունենա

Շուրջ 30 տարի տևած դադարից հետո Արևիկ համայնքը մինչև տարեվերջ մանկապարտեզ կունենա։ Այդ մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։

Արևիկ համայնքում շարունակվում են 140 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` 26,257.6 հազ. դրամի շրջանակում:

«Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է 1970-ականների սկզբին շահագործման հանձնված և 1993 թվականին գործունեությունը դադարեցրած մանկապարտեզի տարածքում:  Արդիական նախագծով, վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված մակապարտեզը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: