Վաղարշակ Հարութունյանը ներկա է գտնվել զինվորականների պսակադրության արարողությանը

Վաղարշակ Հարութունյանը ներկա է գտնվել զինվորականների պսակադրության արարողությանը։

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարութունյանը ներկա է գտնվել ԶՈՒ զինծառայողներ, մայոր Արա Զախարյանի և լեյտենանտ Նինա Թորոսյանի պսակադրության արարողությանը։

Նորապսակները մասնակցել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին, ամուսնանալու որոշումը կայացրել են ռազմաճակատում՝ պատերազմի թեժ օրերին։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորապսակ զույգին, մաղթել երջանակություն և խաղաղություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության Ֆեյսբուքի էջից։