Այն դեպքերում, երբ աշխատանքն իր բնույթով այնպիսին է, որ աշխատողի համար սահմանվում է աշխատանքային օրվա սկիզբ և ավարտ, աշխատանքային օրվա ընթացքում ընդմիջում, աշխատանքային շաբաթվա ընթացքում հանգստյան օրեր, աշխատանքային իրավունքներ և պարտականություններ և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ կարգավորումներ և պահանջներ, ապա այդ դեպքերում չի կարող աշխատողի հետ կնքվել ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է այդ դեպքերում պահանջել գործատուներից, որպեսզի կնքեն աշխատանքային պայմանագրեր, քանի որ այդ դեպքում միայն աշխատողի վրա կտարածվեն ՀՀ աշխատաքային օրենսդրությամբ աշխատողների համար սահմանված երաշխիքները:
Սակայն, եթե գործատուները, նման դեպքերում, այնուամենայնիվ, կնքեն ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր, ապա աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով կարելի է դիմել կամ դատարան կամ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին` հաշվի առնելով, որ այն սույն թվականի հուլիս ամսից վերջինս արդեն իսկ ունի համապատասխան կանոնադրական լիազորություններ` համաճարակների կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրանականացնելու: