Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք․ Սուրենյան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն լինի։

«Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք։ Հանրապետության ամենատաք գոտիներում այդ թվում նաև Երևանում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35․․․+36 աստիճանը, իսկ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ամպրոպային բնույթի կարճատև անձրևները դեռ կշարունակվեն»,- գրել է Սուրենյանը:

Երևան քաղաքում՝ հուլիսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-3-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:

Հանրապետության տարածքում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: