Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է ԲԴԽ անդամի թեկնածուի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։

2020 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Դատական իշխանության 2020 թվականի հուլիսի 31-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովի կողմից բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ տեղեկությունները հետևյալ թեկնածուների մասով․

1)Անտոնյան Սուրեն Ռաֆիկի, 2)Հակոբյան Գոռ Գագիկի, 3)Միքայելյան Ստեփան Կարոյի: Սակայն Հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկները։

Ուստի, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց և մարմիններին տեղեկացնում է երրորդ թեկնածուի՝ Սուրեն Ռաֆիկի Անտոնյանի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին։