«ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր հանրությանը հրամցված վարկածը»․ փաստաբան

Փաստաբան Վահե Գրիգորյանն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քիչ առաջ հրապարակված «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռին»։

«Saghatelyan v. Armenia կամ Հայաստանի դատական իշխանության դիագնոզը» վերտառությամբ Վահե Գրիգորյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Մարդու իրավունքների եւրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը (հղումը քոմենթում)։ Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։

Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։

Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլեւս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։

Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»։

Լուսանկարը՝ azatutyun.am