Հաղարծինում շարունակվում են ջրագծերի ներքին ցանցի նորացման աշխատանքները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի նախաձեռնությամբ և Հակոբջանյան ընտանիքի հովանավորությամբ Հաղարծինում շարունակվում են ջրագծերի ներքին ցանցի նորացման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Դիլիջանի համայնքապետարանի ֆեսյբուքյան էջը:

Արդեն շահագործման է հանձնվել ներքին ցանցի 370 գծամետր երկարությամբ մի հատվածը: Ընթացքի մեջ է մյուս՝ 600 գծամետր երկարությամբ խողովակաշարի նորացման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են համայնքապետարանի ավտոպարկի մեքենա- մեխանիզմներով:

Հաղարծինում շարունակվում են ջրագծերի նորացման աշխատանքները ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի…

Posted by Դիլիջանի համայնքապետարան/ Dilijan municipality/ Мэрия Дилижана on Wednesday, August 26, 2020